News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Որոշ տնտեսվարողների համար ՀԴՄ–ների արժեքի 100 հազար դրամը վճարելու է պետությունը. այդ տնտեսվարողների հաշվառումը նոր է սկսվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սեւակ Մանուկյանը։

«Ոչ ոք այսօր չի կարող իմանալ, թե քանի ձեռնարկատեր կդիմի մեզ։ Մոտավոր հաշվարկներ էլ չեմ կարող ներկայացնել»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են այն 25 հազար տնտեսվարողները, որ նշել է վարչապետն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, Մանուկյանը պատասխանեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «թիվը եւս շատ մոտավոր է»։

Սեւակ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ տնտեսվարողը համարվում է օրինական դաշտում աշխատող՝ առցանց դիմում ներկայացնելու պահից սկսած։ «Քանի որ մեր աշխատակիցների թիվը սահմանափակ է, իսկ ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելու կարիք է լինում, այդ գործընթացը որոշակի ժամանակ է տեւում։ Այդ ընթացքում տնտեսվարողը համարվում է օրինական դաշտում աշխատող»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 1–ից նոր սերնդի հսկիչ–դրամարկղային մեքենաների կիրառումը համարվում էր պարտադիր նաեւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների, հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար։ ՊԵԿ–ի հետազոտությունների արդյունքում, ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը, հաշվի առնելով տնտեսվարողների մի շարք խնդիրներ, որոշում էր կայացվել «ճկուն քաղաքականություն իրականացնելով»՝ թեթեւացնել նրանց ֆինանսական բեռը։ «Ընդ որում, այն տնտեսվարողները, որ կցանկանան ոչ թե ամբողջապես վճարել 60 հազար դրամ գումարը, այլ՝ մարել քիչ–քիչ, կարող են օգտվել 2 տարվա ընթացքում մարելու հնարավորությունից։ Ինչպես նախկինում ՀԴՄ–ների՝ 160 հազար դրամ արժողության պարագայում էր տրված 2 տարվա ընթացքում մարելու հնարավորությունը, այնպես էլ հիմա՝ այդ 60 հազարը կարող է համաչափ բաշխվել 2 տարվա վրա»,– նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության...
Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատելու ընթացակարգերը
Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման...
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական...
ՀԲ-ի կողմից նախատեսվում է Հայաստանում իրականացնել հանքային ներուժի գնահատում և վերլուծություն
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ...
Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին է ներկայացրել գործադիր իշխանության կողմից ավիացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները
Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ