News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սա ծրագիր չէ,սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։ Այս մասին Bacebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։

Տխուր,անորոշ,առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։

Ու՞ր է թռիչքային զարգացումը։

Ու՞ր է ներդրումային բումը։

Ու՞ր է «կախարդական փայտիկը»։

Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։

Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։

Ու՞ր է տնտեսական աճի բարձր տեմպերը։

Ու՞ր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Չկա...

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։

Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։

Եզրակացությունը մեկն է։

Սա ծրագիր չէ,սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։

Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ