News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականն ակտիվ ժամանակաշրջան էր, որի ընթացքում Արցախի Հանրապետության ոստիկանությունը ծավալուն աշխատանք է տարել հանրապետությունում կայունության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

«Համակարգի առջեւ դրված են կարեւոր եւ պատասխանատու խնդիրներ: Անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, հանցավորության դեմ պայքարի կազմակերպմանը»,- ընդգծել է նախագահ Սահակյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ ոստիկանությունն ունի համապատասխան ներուժ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ համոզմունք հայտնելով, որ գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից քաջ գիտակցում է իր ծառայության կարեւորությունը եւ պատասխանատվության բարձր աստիճանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ