News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը կարող է հարցը քննարկել, բայց ՄԻԵԴ-ի գործընթացների վրա ազդել չի կարող: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում:

«Իհարկե, տեղյակ եմ գործընթացներից, դա հայցերից մեկն է, որ Ադրբեջանը պարբերաբար ներկայացնում է ՄԻԵԴ: Ես կարծում եմ՝ ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչները եւ Հայաստանի կառավարությունը ունի բոլոր հնարավորությունները նման անհեթեթագույն հայցերին իրավական դաշտում հստակ հակազդելու»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում Արցախի կոնֆլիկտի կոնտեքստում. Կոստանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ