News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ես վստահ եմ, որ կարեւորագույն խորհրդարանական հանձնաժողովը (Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով-խմբ.) Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար կարեւորագույն հարթակներից մեկը կդառնա: Փետրվարի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ իրենք կդառնան հարթակ, որտեղ կքննարկվեն Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված բոլոր հարցերը եւ խնդիրները: Հանձնաժողովի նախագահը միեւնույն ժամանակ նշեց, որ հաջորդ շաբաթ նրանք կայցելեն «Աբովյան» ՔԿՀ (այսպես կոչված «կանանց գաղութ»):

«Մենք պետք է հետեւենք ոչ միայն տագնապալի ազդանշաններին, այլեւ խնդիրները խորհրդարան հասցնենք, լուծումներ առաջարկենք», - բացատըերց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրեն բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել մամուլի աշխատանքի հետ կապված եւ այդ բոլոր հարցերով անհրաժեշտ կլինի հանրային լսումներ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ