News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մուհամեդ բեն Զաիդ ալ Նահայանը կարգադրել է Աբու Դաբիում կառուցել «աբրահամական ընտանիքի տուն»՝ ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ հեղինակավոր «Ալ Ազհար» իսլամական համալսարանի ղեկավար, շեյխ Ահմադ աթ-Թեյիբի վերջերս ավարտված այցելության, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Աբու Դաբիի թագաժառանգի թվիթերյան պաշտոնական էջի հայտարարությամբ՝ դա կարվի այն բանի համար, որպեսզի «հավերժացվի Ֆրանցիսկոս պապի եւ գլխավոր իմամ Ահմադ աթ-Թեյիբի պատմական այցը եւ արտացոլվի ԱՄԷ-ում տարբեր համայնքների խաղաղ համագոյակցությունը»։

«Աբրահամական ընտանիքի տան» կառուցման վայր է ընտրվել Աբու Դաբիի Սաադիյաթ կղզին։ Ինչպես տեղեկացնում է Էմիրաթների WAM տեղեկատվական գործակալությունը, դա կլինի «եզակի կրոնական շինություն, որը կխորհրդանշի խաղաղ գոյակցությունը եւ մարդկային եղբայրությունն ԱՄԷ-ում ապրող բոլոր համայնքների միջեւ՝ անկախ ազգությունից եւ կրոնական համոզմունքներից»։

Ֆրանցիսկոս պապի այցը ԱՄԷ, որը տեղի ունեցավ փետրվարի 3-5-ը, առաջինն էր հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետի համար Արաբական թերակղզում։ Այցի ընթացքում Հռոմի պապը ստորագրել է համատեղ խարտիա իսլամական «Ալ Ազհար» համալսարանի ղեկավարի հետ եւ հրապարակային պատարագ մատուցել Zayed Sports City Stadium մարզադաշտում, տասնյակ հազարավոր հավատացյալների ներկայությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ