
Կառավարության կողմից ներկայացված ծրագրում տնտեսական բարեփոխումների մեխանիզմներ, իրականացման հստակ ժամկետներ եւ չափանիշներ չկան, եւ դա խնդիր է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավբորը նշեց, որ տնտեսական ծրագրի մասով հարկավոր է որոշակի դրույթներ մշակել, հետեւաբար հիմա հնարավոր չէ վերջնական եզրակացություններ անել:
«Ազգային ժողովը դեռ պաշտոնապես չի ստացել Կառավարության ծրագիրը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունը ծրագիրը չի քննարկել: Երբ որ քննարկենք ծրագիրը, կկարողանանք մեր դիրքորոշումը, առաջարկները, լուծումները ներկայացնենք», - հավելեց պատգամավորը: