News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուժային կառույցների կարգավիճակի մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները հույս չեն ներշնչում, որ Կառավարությունը կվերանայի Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակը: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մտնեն Կառավարության կառուցվածքի մեջ եւ վերադառնան խորհրդարանական վերահսկողության շրջանակ: Սակայն համապատասխան նախագիծը դեռեւս չի ներկայացվել Ազգային ժողով, որպեսզի կարողանանք հստակ հասկանալ, թե իշխանություններն ինչպիսի բարեփոխումներ են ձգտում կատարել»,- շեշտեց պատգամավորը:

Պատգամավորը հավելեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունն առաջարկել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեն Կառավարության կառուցվածքի մեջ ներառելու տարբերակը, որպեսզի Ազգային ժողովն այս մարմնի գործունեությունը վերահսկելու հնարավորություն ունենա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ