News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հաճախ նախորդում են նրա քաղաքական որոշումներին, իսկ օտարերկրյա առաջնորդները առաջինը նրա թվիթերյան գրառումներն են կարդում, գրում է CNN-ը:

Թրամփի բառերի ազդեցությունը պետք է ամերիկյան առաջնորդին ստիպի մտածել, նախքան խոսելը, հավելում է CNN-ը: Սակայն փետրվարի 5-ին  «Երկրի վիճակի մասին» նրա ելույթը հակառակն ապացուցեց, հատկապես արտաքին քաղաքականության հարցերի քննարկման ժամանակ:

Հստակ ռազմավարության ներկայացման փոխարեն Թրամփը ուշադրություն էր դարձրել արտաքին ճգնաժամերին եւ ներկայացրել էր տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման «երկակի ստանդարտները»:

Հեռուստաալքիը նշում է, որ դա մատնանշում է արտաքին քաղաքական հարցերում հետեւողական, վերլուծական մոտեցման բացակայությունը, որը մեծ նշանակություն ունի ամերիկյան ազգային անվտանգության համար:

Եթե Թրամփը ցանկանում է նվաճել ամերիկյան ժողովրդի վստահությունը եւ արժանանալ օտարերկրյա առաջնորդների վստահությանը, ապա նա պետք է լրջորերն մտածի իր հրամանների հետեւանքների մասին:

Բացի այդ ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է սկզբում մտածել, նախքան ճգնաժամերի մասին խոսելը, որոնք համապատասխանում են քաղաքական, այլ ոչ թե ազգային օրակարգին:

Թրամփին հարկավոր է հետեւողական շփում սկսել, որը կօգնի արդունավետորեն ազդել համաշխարհային առաջնորդների վարքագծի վրա, որոնց օգնությանը եւ աջակցությանն ԱՄՆ-ն ապավինում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ