News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քրեական հետապնդման ֆոնին վերընտվելու  համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրական քարոզարշավում օգտագործում է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դաշինքը, գրում է Associated Press-ը:

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը մեծ գովազդային վահանակ է թողարկել, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի վարչապետի ձեռքսեղմումը: Բացի այդ Իսրայելի վարչապետի թիմը Թրամփի ոճով ամենաշաբաթյա հեռարձակում է սկսել՝ «ֆեյք նյուզ»-ին դիմակայելու համար, պարզաբանում է գործակալությունը:

Նախընտրական քարոզարշավում Թրամփին ընդգրկելը հիմնավորում ունի, քանի որ ԱՄՆ նախագահը ժողովրդականություն է վայելում Իսրայելում: AP-ն նշում է, որ դա այն քիչ երկրներից է, որում ԱՄՆ նախագահի հետ համագործակցությունը քաղաքական միավորներ է բերում: Թրամփը Իսրայելի քաղաքացիների մեծ մասի համակրանքին է արժանացել ՝ Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելով եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելով:

Բացի այդ Թրամփը մեծ տպավորություն գործեց իրանական միջուկային գործարքից դուրս գալով եւ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերսկսելով:

 «Ոչ միայն Թրամփը, այլեւ 1948 թվականից ԱՄՆ-ի ողջ վարչակազմը  Իսրայելի նկատմամբ ամենաբարյացակամն է եղել: Նեթանյահուն հենվում է գլոբալ միտումների վրա, որտեղ մարդիկ ապրում են անորոշության աշխարհում եւ ցանկանում են ուժեղ, երբեմն դաժանորեն ուժեղ առաջնորդների», - ասել է Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Օրենը:

Իսրայելում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ