News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում գիտության ծերացման խնդիր կա։ Այսօր՝ փետրվարի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ 65–ից բարձր գիտնականների թիվը հավասար է ընդհանուրի 25 տոկոսին. «Այդ թիվը տարեցտարի սկսում է պակասել, ոչ թե նրա համար, որ այս մարդիկ հեռանում են գիտությունից, այլ՝ մահանում են։ Տասը տարի հետո Խորհրդային միության սերունդը չի լինի»,–ասաց նա։

Բանախոսի փոխանցմամբ՝ այս թիվը մտահոգող է, քանի որ Հայաստանում գիտության մեջ քիչ թիվ են կազմում նաև 35–50 տարեկան գիտնականները և մի քանի տարի հետո գիտնականների լուրչջ պակաս է գանցվելու։

Սամվել Հարությունյանն ասաց, որ այս խնդիրը հաղթահարելու և բացը լրացնելու համար իրենք առաջիկա 5 տարիներին իրականացնելու են մի շարք ծրագրեր։

Նշենք, որ ԿԳՆ գիտության կոմիտեի առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի մեջ է մտնում գիտության ֆինասավորման արդյունավետության բարձրացումը, Հաաստանում երիտասարդ գիտնականների համար ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմանների ստեղծումը։ Նախատեսվում է Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում հտնվող հայ գիտնականներին,  ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում, սերտացնել կրթություն–գիտութուն կապը, ներդնել այնպիսի ֆինասավորման մեխանիզմներ, որոնք հիմնած կլինեն կրթության ոլորտում արդյունավետության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ