News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեզ երթևեկության եվրոպական չափանիշներ են տալիս, բայց ոչ մեր փողոցներն են եվրոպական չափանիշներին համապատասխան, ոչ մեր իրավունքները, ոչ էլ՝ մեր նկատմամբ վերաբերմունքը։ Այսօր՝ փետրվարի 7–ին, կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայում նշեցին տաքսիստները։ «Տուգանքները գալիս են դեկտեմբերի 12–ից։ Իրանց ընտրությունները անցկացրին, մեզ խաբեցին, մեր ձեները տարան, հիմա նորից կամեռաները միացրել են, տուգանքները գալիս են»,– ասաց ցուցարար Վիգեն Դավթյանը։

Ցուցարարները բողոքում էին, որ տաքսիստների համար ԱՊՊԱ–ն բավական թանկ է, կանգառներ չկան, տուգանքները բարձր են և տուգանվում են նույնիսկ չնչին խախտումների համար, աշխատանքից հետո տաքսի են վարում նաև այլ՝ հիմնական աշխատանք ունեցողները, ինչի արդյունքում իրենց եկամուտները չեն բավարարում նույնիսկ կոմունալ ծառայությունների վճարները տալուն։

Կառավարությունից տաքսիստներին հրավիրեցին ընդունարան՝ խնդիրները և պահանջները քննարկելու։

Տպել
Ամենաշատ