News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ Ազգային ժողով ներկայացված Փաշինյանի կառավարության ծրագիրը երեւէ ամենամանրակրկիտ ուսումնասիրված եւ լայնորեն քննարկված կառավարության գործունեության ծրագիրն է Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատճառները շատ են, բայց փորձեմ ներկայացնել դրանցից ամենառանցքայինները։

1. Գաղափարախոսության բացակայությունը։

Իշխանության եկած ուժը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը չունենալով հանրային լայն ճանաչում ՀՀ քաղաքացիների շրջանում, քաղաքական դաշտում ներկայացված էր առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի անձով։

Նախկին ռեժիմի հանդեպ հանրության մոտ ձեւավորված հակարկրանքի վրա ձեւավորված եւ գեներացված ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում իշխանության գալուց հետո տեղի ունեցած երկու ընտրություններում իշխանությունը խուսափեց ներկայանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմքով եւ նախընտրեց հանրության մեջ ճանաչում ստացած «Իմ քայլը» դաշինքը։ Երկու ընտրություններում էլ իշխանությունը ներկայացավ Նիկոլ Փաշինյանի դեմքով՝ քաղաքական գործընթացը կուսակցականությունից տեղափոխելով դեպի անձակենտրոն հարթություն։

Կարիք չկա հիմնավորելու, որ անձակենտրոն քաղաքական հարթության վրա գաղափարախոսություններին փոխարինում է պոպուլիզմն ու անձի պաշտամունքը, իսկ եթե սրան հավելենք նաեւ այն իրողությունը, որ նախընտրական ծրագիր, որպես այդպիսին, ընտրություններին չի ներկայացվել, ապա քաղաքական օրակարգի վակումը դառնում է անխուսափելի։

Այս իրավիճակում քաղաքական գործընթացների ուղենիշերի սահմանման միակ հնարավորությունը մնում է ընտրությունների արդյունքում հաղթած անձի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից խորհրդարան ներկայացված կառավարության ծրագիրը։

2. Խոստումների անթույլատրելի առատությունն ու ակնկալիքների չհիմնավորված բարձր նշաձողը

«Նախահեղափոխական» եւ «հետհեղափոխական» գործընթացներում Փաշինյանի կողմից հնչեցվեցին հայեցակարգային մտքեր, որոնք ընտրողների եւ հասարակության լայն շերտերի շրջանում առաջացրեցին անիրականանալի սպասելիքներ։

Մասնավորապես հայտարարվեց, որ «ժողովրդից տասնամյակների ընթացքում թալանված բոլոր փողերը պետք է վերադարձվեն ժողովրդին», կամ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», «Հայաստանում սպասվում է ներդրումների մեծ հոսք եւ տնտեսական հեղափոխություն»։

Այս բոլոր խոստումների իրագործման մեխանիզմներն ու գործիքները պետք է ամրագրված լինեին կառավարության ծրագրում, հետեւաբար պետք է սպասել հանրության կողմից ծրագրի նկատմամբ ընդգծված ուշադրություն։

3. Հնչեցված խոստումների եւ ակնկալիքների նկատմամբ պրոֆեսիոնալ եւ մասնագիտական հանրույթի թերահավատությունն ու անվստահությունը Փաշինյանի անձին եւ նրա թիմի հանդեպ։

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանի պրոֆեսիոնալ հանրույթի մոտ լրջագույն անհանգստություն եւ մտահոգություն առաջացրեցին։

Լինելով կրթված եւ փորձառու, նրանք շատ լավ գիտակցում էին, որ այս անիրականանալի խոստումների առատությունը մեծ հավանականությամբ կհանգեցնեն զանգվածային հիասթափության, իսկ որոշ դեպքերում նաեւ հուսահատության։ Իր կողմնակիցներին որպես «ժողովուրդ» որակելն եւ նրանց պետության ու պետական ինստիտուտներին հակադրելը անխուսափելիորեն կհանգեցնի «ժողովրդական» ցանկությունների, շահերի եւ պետական ու ազգային շահերի բախման, որի արդյունքում կպարտվի պետությունն ու պետականությունը։

Իրավիճակի շտկումը հնարավոր է միայն իրական եւ պետականակենտրոն ընդդիմության ձեւավորման միջոցով, սական դրա համար անհրաժեշտ է հստակեցնել իշխանության դիրքավորումը։

Դժվար խնդիր է պոպուլիզմի անթույլատրելի բարձր դոզայի պայմաններում, բայց պրակտիկ քաղաքականությունը ինչ որ փուլում կստիպի Փաշինյանին կոնկրետացնել իր քաղաքական դիմագիծը։

Որպես այդպիսի հանգրվան բոլորի կողմից դիտարկվում էր նոր կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ Փաշինյանը ստիպված պետք է լիներ ամրագրեր իր՝ որպես իշխանություն, ծրագրային դրույթները։

Այդ իսկ պատճառով Հայաստանի պրոֆեսիոնալ հանրույթը անհամբերությամբ սպասում էր այս ծրագրին եւ պատահական չէ նաեւ նրանց կողմից հնչեցվող գնահատակաների առատությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ