News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կչեղարկի Patriot զենիթահրթիռային համալիրների առաջարկը, եթե Թուրքիան, այնուամենայնիվ, Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնի։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է N-TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ աղբյուրին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Թուրքիան С-400 գնի, ապա Patriot-ի գործընթացը կավարտվի»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը, որը մեկնաբանում է Վաշինգտոնում անցկացված բանակցությունները Թուրքիայի ԱԳՆ-ի եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների միջեւ։

Աղբյուրը նաեւ հաստատել է ԱՄՆ մտադրությունը՝ զորքերը դուրս բերել Սիրիայից, ինչպես նաեւ կատարել ավելի վաղ Թուրքիային տված խոստումները Մանբիջի ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունները դրական են անցել»։

Թուրքիայի ԱԳՆ-ն փետրվարի 6-ին տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ իբրեւ դաշնակից լուծելու երկու երկրների խնդիրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ