News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր իտալացի գործընկերոջը կոչ է արել մեծացնել երկրում իտալական ներդրումները, փոխանցում է AP-ն:

«Լիբանանում առաջիկա ժամանակահատվածը մեծ թվով ներդրումային հնարավորություններով աշխատելու ժամանակահատված է»,- Ասել է Սաադ Հարիրին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հանդիպման ժամանակ:

Լիբանանը պայքարում է ահռելի պետական պարտքի, աճող գործազրկության եւ վարկային վարկանիշների վատթարացման դեմ: Հարիրիի կառավարությունը հույս ունի ստանալ մոտ 11 մլրդ դոլար՝ արտոնյալ վարկերի եւ դրամաշնորհների տեսքով, որը միջազգային դոնորները խոստացել էին անցյալ տարի Փարիզում տեղի ունեցած համաժողովի ժամանակ:

Կոնտեն նշել է, որ Իտալիան կշարունակի Լիբանանի կառավարությանը աջակցություն ցուցաբերել: Հարիրին հայտարարել է, որ «իտալական մասնավոր հատվածի համար Լիբանանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումային...
Ավստրալիան արգելափակել է չինական ներդրումները հազվագյուտ հողերի մետաղների ընկերությունում
Օգոստոսին Yuxiao հիմնադրամը դիմել էր օտարերկրյա ներդրումների հարցերով խորհրդին․․․
Շուտով հնդկական ընկերությունները մեծ ներդրումներ կանեն Հայաստանում. Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատար
Վերջին երկու տարիներին ակտիվորեն խորացել է հայ-հնդկական բարեկամությունը…
«Volkswagen»-ը Իտալիայից խնդրում է ավելի շատ ԵՄ միջոցներ տրամադրել՝ էլեկտրական մեքենաների մեջ ներդրումների համար
Հարցերը քննարկվել են փետրվարի 7-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ Volkswagen-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեի հանդիպման ժամանակ․․․
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության տնօրենին
Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կատարի...
Համաշխարհային ներդրողները խուսափում են Մեծ Բրիտանիայից․ CBI-ի ղեկավար
«Փողը գնում է Մեծ Բրիտանիայից։ Խնդիրն այն է, որ մենք չունենք ռազմավարություն»․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ