News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան հետ է կանչել Հռոմում իր դեսպանին: Փարիզն անհիմն է անվանել Իտալիայի քաղաքական գործիչների բազմաթիվ հարձակումները եւ Իտալիային կոչ է արել ավելի բարեկամական դիրքորոշման վերադառնալ, հաղորդում է Reuters-ը:

«Մի քանի ամիսների ընթացքում Ֆրանիսան անհիմն հարձակումների եւ վրդովվեցուցիչ հայտարարությունների թիրախ էր դարձել», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման հայտարարությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նախադեպ չեն ունեցել: «Տարաձայնություն ունենալը մի բան է, իսկ ընտրությունների նպատակով հարաբերությունները շահարկելը՝ այլ»: «Այս բոլոր գործողությունները լուրջ իրավիճակ են ստեղծում, որը հարցեր է առաջացնում Իտալիայի կառավարության նկատմամբ Ֆրանսիայի մտադրությունների վերաբերյալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ