News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե հետաքննությունը չի հայտնաբերել ապացույցներ այն բանի վերաբերյալ, որ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պայմանավորվածություններ է ունեցել Մոսկվայի հետ։

«Եթե մենք մեր ունեցած փաստերի վրա հիմնված հաշվետվություն գրենք, ապա չենք ունենա ոչինչ, որը մատնացույց կաներ Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածությունը»,- CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետական Ռիչարդ Բարրը։

Նրա խոսքերով, հանձնաժողովը, որ երկու տարի հետաքննել է ԱՄՆ ընտրություններին ենթադրյալ միջամտությունը, դեռեւս չի սկսել կազմել իր վերջնական հաշվետվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ