News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի կառավարությունը չի ցանկանում վիճել Ֆրանսիայի հետ, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին՝ հավելելով, որ ուրախ կլինի հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկու երկրների հարաբերություններում լարվածությունը քննարկելու համար, գրում է Reuters-ը:

Մեկնաբանելով Իտալիայից իր դեսպանին հետ կանչելու վերաբերյալ Ֆրանսիայի որոշումը, Սալվինին նշել է, որ ցանկանում է վերաթարմացնել Փարիզի հետ հարաբերությունները, սակայն Ֆրանսիային հարկավոր է երեք «հիմնարար հարց լուծել»:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ոստիկանությունը պետք է դադարի միգրանտներին Իտալիա վերադարձնել եւ երկարատեւ սահմանային ստուգումներ իրականացնել, որոնք արգելափակում են սահմանին երթեւեկությունը: Փարիզը նաեւ պետք է մոտ 15 հազար իտալացի ձախ զինյալների փոխանցի, որոնք վերջին տասնամյակներին ապաստան են գտել Ֆրանսիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ