News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կվերանայի վենեսուելացի բարձրաստիճան զինվորական սպաների հանդեպ պատժամիջոցները, եթե նրանք ճանաչեն ժամանակավոր նախագահ հռչակված Խուան Գուայդոյի կառավարությունը։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հայտնում է Reuters-ը։

«ԱՄՆ-ը կվերանայի պատժամիջոցները Վենեսուելայի ցանկացած բարձրաստիճան զինվորական սպայի հանդեպ, ով հանդես է գալիս ժողովրդավարության օգտին եւ ճանաչում է Խուան Գուայդոյի սահմանադրական կառավարությունը։ Եթե ոչ, միջազգային ֆինանսական շրջանն ամբողջովին կփակվի»,- Twitter-ում գրել է Բոլթոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ