News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 7-ին, կայացավ «Բանդայի գործով» դատապարտված Դավիթ Գալստյանի կողմից «Արմենիա» ԲԿ-ից փախուստի փորձ կատարելու գործով հերթական դատական նիստը։ Նշենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանի՝ 2014թ. դեկտեմբերի 26-ի դատավճռով Դավիթ Գալստյանը մեղավոր էր ճանաչվել կազմակերպված խմբի կազմում ավազակային հարձակումներ կատարելու համար և դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Նա իր պատիժն է կրում «Արթիկ» ՔԿՀ–ում։

2017թ. հոկտեմբերի 2–ին հետազոտության նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Դավիթ Գալստյանն իր մտերիմ Վլադիմիր Մինասյանի օժանդակությամբ փորձել էր փախուստի փորձ կատարել հիվանդանոցից։

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Գալստյանը, գտնվելով «Արմենիա» ԲԿ-ի հիվանդասենյակում, հափշտակել է իր պահպանությունն իրականացնող Հարություն Շախպազյանին ամրակցված ատրճանակը, զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց` Արթուր Մարուքյանին, Աշոտ Աշոտյանին, Հարություն Շախպազյանին սպանելու դիտավորությամբ, հափշտակած ատրճանակից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Այսօրվա դատական նիստում հետազոտվեցին այս գործով ապացույցները։

Մասնավորապես գործով տուժող Հարություն Շախպազյանը նկարագրել է, թե ինչպես է մյուս աշխատակցի հետ վնասազերծել դատապարտյալին և նրա մտերիմ Վլադիմիր Մինասյանին։

Նա պատմել է, որ փորձել է վնասազերծել և ձեռնաշղթա ամրացնել Վլադիմիր Մինասյանին, սակայն տեսել է, որ այդ անձը աջ ձեռքով հանել է կռփազենքը և դրանով հարվածել Մարուքյանի դեմքին։

Տուժողն այդ ընթացքում նկատել է, թե ինչպես է դատապարտյալ Դավիթ Գալստյանը քաշելով պոկել իր գոտկատեղին ամրացված կաշվե պատյանի մեջ գտնվող «Մակարով» տեսակի ատրճանակը։ Դա տեսնելով, Շախպազյանը փորձել է մոտենալ նրան, բռնել և վնասազերծել։ Միմյանց քաշքշելով տղամարդիկ հասել են մինչև հիվանդասենյակի դռան մոտ, որտեղ ըստ Շախպազյանի՝ Գալստյանին հաջողվել է լիցքավորել ատրճանակը և իրենց ուղղությամբ պահելով՝ փորձել կրակել, սակայն ինքը հասցրել է բռնել ատրճանակից և այն ներքև իջեցնել։

Տուժողի խոսքով՝ այդ ընթացքում հնչել է կրակոց, մի քանի վայրկյան տևած քաշքշուկի ընթացքում փորձել են զենքը խլել, սակայն Դավիթ Գալստյանը կարողացել է ևս երկու կրակոց արձակել, որոնք բոլորը դեպի ներքև են եղել, քանի որ ինքը Գալստյանի ձեռքն ատրճանակով ներքև է իջեցրել։ Ապա Գալստյանը գոռգոռացել է ՝ ասելով «Թողեք պիտի խփեմ, կրակեմ»։

Նա նշեց, որ Աշոտ Աշոտյանն օգնության է հասել այն պահին, երբ ինքը հասցրել է Դավիթ Գալստյանի ձեռքին եղած ատրճանակից դուրս բերել պահունակը։

Գալստյանը, հականալով որ պահունակը հանված է, ատրճանակը գցել է գետնին և փորձել փախչել պատուհանով։

Տուժողը հայտնել է, որ Աշոտի հետ հետապնդել են Գալստյանին և հիվանդանոցի անվտանգության աշխատակցի օգնությամբ հիվանդանոցի առաջին հարկում կարողացել են բռնել նրան։ Այուհետև Դավիթ Գալստյանին բերել են հիվանդասենյակ՝ ձեռնաշղթաներ հագցրել, իսկ Մինասյանի ձեռքերը կապել գոտիով։

Այսպիսով, Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2–րդ կետերի (երկու և ավելի անձանց սպանության փորձը ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեությա հետ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) և 34-355 –րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերի հատկանիշներով (զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելը):

Վլադիմիր Մինասյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրին կերպով զենք–զինամթերք կրելու համար։ Նա մեղադրվում է նաև ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարմանն օժանդակելու համար։

Նշենք, որ Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 26-ի վճռով Դավիթ Գալստյանը մեղավոր էր ճանաչվել մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Երկու տարուց ավելի տևած դատաքննության ընթացքում Դավիթ Գալստյանը երկու անգամ ինքնավնասման փորձ է կատարել:

Հիշեցնենք, որ բանդան վնասազերծվել էր 2011-ի սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Մյասնիկյանի պողոտայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ