News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սառույցների հալվելը կարող է եղանակային պայմանների արտակարգ փոփոխություններ առաջացնել եւ ողջ աշխարհում ջերմաստիճանի անկանխատեսելի վայրիվերումներ հրահրել՝ կարծում են կանադական Մակգիլլա համալսարանի գիտնականները՝ տեղեկացնում է EurekAlert-ը։

Հետազոտողները կլիմայի փոփոխության սցենարները կազմել են՝ ելնելով պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ընթացիկ կլիմայական քաղաքականությունից։ Ենթադրվում է, որ Արկտիկայում եւ Անտարկտիդայում սառույցների մակերեսը կկրճատվի, ինչը 2100թ․ կհանգեցնի ջերմաստիճանի փոփոխությունների եւ օվկիանոսներում ջրի հոսքերի շրջանառության։

«Ընթացիկ մոդելի շրջանակներում մենք շարժվում ենք դեպի 3-4-ով ջերմաստիճանի բարձրացում՝ համեմատած մինչինդուստրիալ ժամանակաշրջանի հետ, որի հետեւանքով Գրենլանդիայից եւ Անտարկտիդայի սառցե վահանից օվկիանոս կընկնի հալոցքի ջրի մեծ ծավալ։ Իրադարձությունների զարգացման մեր սցենարում դա կհանգեցնի ծովային հոսանքների խախտման եւ ջերմաստիճանի փոփոխության»,- նշել է հետազոտությունների առաջատար հեղինակ, Անտարկտիդայի ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Նիկ Գոլեջը։

Համաձայն այդ մոդելի, սառույցների հալման արդյունքը հավասարաչափ չի լինի։ Այսպես, հալոցքից առաջացած ջրի ներհոսքը Գոլֆստրիմ կթուլացնի նրա հոսանքը, ինչը կբարձրացնի ջերմաստիճանն Արկտիկայում, Կանադայի արեւելքում եւ Կենտրոնական Ամերիկայում, այն դեպքում, որ Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում, ընդհակառակը, կցրտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ