News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանությունները չեն ուզում հրաժարվել 5G ցանցի ստեղծման համար չինական Huawei Technologies ընկերության արտադրանքից՝ գրում է Handelsblatt թերթը։

Կանցլերի ներկայացուցիչ Խելգե Բրաունը այդ հարցը համաձայնեցրել է ԱԳ, ՆԳ, էկոնոմիկայի, ֆինանսների եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ։

Կառավարական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ գերմանացի նախարարները քննարկել են ապագա 5G ցանցերի անվտանգության ապահովման հնարավորությունը այն հարցի համատեքստում, թե արժի արդյոք վռնդել Huawei-ին շուկայից։

Մերկելը հայտարարել է, թե Գերմանիան կարիք ունի երաշխիքների, որ Huawei-ը տվյալները չի փոխանցի չինական պետությանը։

Huawei-ը միջազգային աղմուկի կենտրոնում է հայտնվել չինական կառավարության հետ կապեր ունենալու եւ այն կասկածների հետ կապված, որ Պեկինը կարող է իր տեխնոլոգիան օգտագործել լրտեսության համար։

Ապացույցներ չեն ներկայացվել, իսկ ընկերությունը բազմիցս հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները, սակայն արեւմտյան որոշ երկրներ սահմանափակել են Huawei-ի հասանելիությունն իրենց շուկաներին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ