Միլիոնավոր ինտիմ բնույթի լուսանկարներ բոլորին հասանելի են դարձել գեյերի համար ծանոթությունների Jack'd հավելվածի անվտանգության համակարգի խոցելիության պատճառով։
Լուսանկարները բրաուզերի միջոցով կարող է տեսնել ցանկացած մարդ, ում հայտնի է անսարքության մասին, նույնիսկ եթե նա Jack'd-ում էջ չունի՝ հայտնում է BBC-ն։
Ինչպես պատմել է հետազոտող Օլիվեր Հաֆը, ինքը հավելվածը ստեղծողներին խոցելիության մասին պատմել է դեռեւս մեկ տարի առաջ, սակայն մինչ այժմ այն չի վերացվել։
Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել է The Register կայքը, սակայն դրանից հետո էլ ոչինչ չի փոխվել։
Jack'd-ը ավելի քան 5 մլն անգամ ներբեռնվել է Google Play-ի միջոցով։