News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։ Այս որոշումը Քոչարյանի փաստաբանաները  կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, նաեւ կներառեն ՄԻԵԴ  ներկայացվելիք երրորդ գանգատում։

Փաստաբան Հայկ Ալումյանը նաեւ հայտնեց, որ գործում կան ցուցմունքներ, որոնք պաշտպանական կողմն ակնհայտ կեղծ է համարում, ընդ որում՝ մի անձ, որի անունը չցանկացավ հրապարակել, ըստ նրա՝ ցուցմունքի դիմաց պաշտոն է ստացել։

Հատկուկ քննչական ծառայությունում այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա հրավիրվել է վկայի կարգավիճակով, հարցաքննությունը տեւել է 1 ու կես ժամ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նույն գործով եւ նույն կարգավիճակով փետրվարի 1-ին հարցաքննվել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Կառավարության շենքի առաջ այսօր բազամամարդ էր, մի քանի ցույց համընկել էր, այստեղ էին տաքսու վարորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին հիշեցնում էին նրա նախահեղափոխական խոստումները՝ տեսախցիկներն ու կարմիր գծերը վերացնելու մասին, եւ պահանջում էին տուգանքների նոր համաներում։

Կառավարության մոտ բողոքում էին նաեւ թոշակառու սպաները, նրանք տարիներով սպասել են բնակարանի իրենց հերթին, եւ հիմա օրենքը փորձում են փոխել, եւ ոչ թե բնակարան տալ, ինչպես նախկինում, այլ փող՝ կադաստրային արժեքի 50 տոկոսը՝ Երեւանում, 100 տոկոսը՝ մարզերում։

Դարձյալ կառավարության շենքի առաջ՝ բողոքողներից քիչ հեռու, Անի Զախարյանն էր՝ բարձրախոսով․ նա հայտարարեց, որ ձեւավորելու են այլընտրանքային կառավարություն, եւ որ ինքը լինելու է այլընտրանքային վարչապետի թեկնածու, ասաց՝ իր նախաձեռնած նոր հեղափոխությանը շատ մարդիկ են միացել մտքով ու հոգով, իսկ ֆիզիկական միացումը՝ կոնսոլիդացումը, շուտով կլինի։

Ազգային Ժողովի առաջ էլ ռեժիսոր Հովհաննես Գալստյանն էր համախոհ արվեստագետների հետ բողոքում կինոյի պետական կառավարման մոդելից։ «Տատաիկիս վարսերը» կոչվող նրա ֆիլմը տապալվում է, քանի որ կինոկենտրոնը հրաժարվում է գումարի երրոդ մասը փոխանցել։ Ռեժիսորը հացադուլ է հայտարարել, եւ եթե անտարբերությունը շարունակվի, կանցնի ջրադուլի։

Այսօր, դատարանը քննեց «Բանդայի գործով» դատապարտված Դավիթ Գալստյանի մեկ այլ գործ, նա «Արմենիա» ԲԿ-ից փախուստի փորձ էր կատարել։ Գալստյանը այնտեղ խլել էր ոստիկանի ատրճանակը, մի քանի կրակոց արձակել, բայց փախուստը չէր հաջողվել․ հիվանդանոցի առաջին հարկում նրան բռնել էին։

Դոլարի վերելքը կանգ չի առնում․ փոխարժեքն այսօր կազմել է 488 դրամ: Եվրոն էժանացել է՝ 554 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 630 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կայուն է, կազմել է 7 ու 40  դրամ:

Փետրվարի 8-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում` ձյուն, հովիտներում եւ նախալեռներում՝ անձրեւ: Գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10, ցերեկային ժամերին` 3-4 աստիճանով: Երեւանում հնարավոր է թույլ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +10+12:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ