News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քիչ հավանական է, որ ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումը մինչեւ մարտի 1-ը կայանա՝ հայտնում է Reuters-ը։

Նշենք, որ Թրամփն ու Ցզինպինը պայմանավորվել են առեւտրային պատերազմում 90-օրյա «հրադադարի» մասին, որպեսզի փորձեն մինչեւ մարտի 1-ը համաձայնության գալ։ Եթե համաձայնությունը տեղի չունենա, Վասշինգտոնը ավելի քան 200 մլրդ դոլարի նոր պատժամիջոցներ կսահմանի չինական արտահանվող ապրանքների վրա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե գործարքը ուժի մեջ կմտնի միայն Ցզինպինի հետ իր հանդիպումից հետո։

Հաջորդ շաբաթ Չինաստանում նախատեսված է բանակցությունների եւս մեկ փուլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ