News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱՀ-ում կինը որոշել է նախօրոք իր համար դագաղ գնել։ Ընդ որում, ինչպես նշում է Mirror-ը, նա չի մահանում, այսինքն որեւէ մահացու հիվանդություն չունի։

Հայտնի տեղացի լրագրողուհի Զոդվա Բաբանտուն Instagram-ում լուսանկարներ է տեղադրել, թե ինչպես է ինքը «փորձում» դագաղը։

Այն, որ նա մտել է թանկարժեք դագաղի մեջ եւ գրառում կատարել, նրա հետեւորդների շրջանում շփոթություն է առաջացրել։ «Մա՛հ։ Հասարակությունը վախենում է խոսել մահվան մասին։ Մենք բոլորս կմեռնենք, եւ ես կատարել եմ իմ ընտրությունը՝ իմ դագաղը ողջ ժամանակ եմ գնել։ Այն 150 հազար (1100 դոլար) արժի։

Նրա խոսքերով, երբ իր մայրը մահացել է, նրան էժանագին դագաղով են թաղել, եւ Զոդվան որոշել է խուսափել այդպիսի ճակատագրից։

Նա հավելել է, թե չի ուզում, որ իր ընտանիքը, եւ հատկապես իր որդին, գումար հավաքեն թաղման համար, եթե իր հետ որեւէ բան պատահի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ