Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ AP-ն հայտնում է, որ փրկարարները փետրվարի 7-ին փլատակների տակից 7 մարդու մարմին են հանել։ Այդպիսով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 10։ 13 մարդու, որոնց թվում՝ 5-ամյա աղջկա, հաջողվել է փրկել։
Իշխանությունները չեն հայտնում, թե քանի մարդ է համարվում անհայտ կորած։ Շենքում եղել է 14 բնակարան եւ 43 գրանցված բնակիչ։