News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները բողոքի ակցիան այսօրվանից կշարունակեն գիշերային հերթապահությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արշալույս գյուղի բնակիչ Հովսեփ Շահբազյանը։

«Խարույկ ենք վառել, կողքը հավաքված ենք»,–նշեց նա։

Հարցին՝ որքա՞ն են պատրաստվում շարունակել բողոքի ակցիան, Հովսեփ Շահբազյանը նշեց. «Մինչեւ մեր պահանջը չկատարվի, չենք դադարեցնի բողոքի ակցիան ։ Եթե վաղը առավոտյան մեր պահանջը կատարվի, կդադարեցնենք»։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Այսօր էլ համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:

Տպել
Ամենաշատ