News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականները, որոնք Կուբայում գտնվելու ընթացքում «խորհրդավոր» հիվանդություն են ստացել, դատի են տալիս Կանադայի կառավարությանը՝ հայտնում է AP-ն։

Կանադան հաստատել է, 2017թ․ սկսած, առողջության հետ կապված անբացատրելի խնդիրների 14 դեպքը։

Հինգ դիվանագետներ իրենց հայցով 28 մլն կանադական դոլար են պահանջել՝ որպես փոխհատուցում այն բանի, որ կառավարությունն իրենց չի կարողացել պաշտպանել, թաքցրել է կարեւոր տեղեկատվությունը եւ նվազեցրել վտանգների լրջությունը։

Կանադայի կառավարությունը խոստովանել է, որ Հավանայում դիվանագետների ընտանիքներից 9 մեծահասակներ եւ 5 երեխաներ ձեռք են բերել անսովոր հիվանդություն, ինչի հետ կապված՝ կառավարությունը հետ է կանչել դեսպանության աշխատակիցների մի մասին։

Կուբան կտրականապես հերքում է իր մասնակցությունն այդ միջադեպերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ