News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանը 1000 կմ հեռահարության «երկիր-երկիր» դասի «Դիզֆուլ» անվանումով նոր բալիստիկ հրթիռ է ցուցադրել։ Ցուցադրությունը տեղի է ունեցել հրթիռների արտադրության ընդհատակյա գործարանում՝ հայտնում է Fars գործակալությունը։

«Մենք դիտարկում ենք ինտելեկտուալ այն հրթիռների զանգվածային արտադրությունը, որոնք իրենց մեջ ներառում են գիտության եւ տեխնիկայի նորագույն ձեռքբերումները՝ որպես մեր տեխնոլոգիաների աճող հնարավորությունների վկայություն»,- արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մուհամմեդ Ալի Ջաֆարին։

««Դիզֆուլ» հրթիռը 700 կմ հեռահարությամբ «Զուլֆիկար» հրթիռի առավել զարգացած տարբերակն է․․․ Մեր հրթիռային հզորությունը սահմանափակելու որեւէ փորձ մեզ հետ չի կանգնեցնի պաշտպանական միջոցների մշակման մեր նպատակների իրականացումից»,- ասել է բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ