News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը հատուկ նիստ է գումարել վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ՝ կապված վերջերս ծնողների կողմից երեխայի սպանության դեպքի հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոտսի»-ն։

«Դպրոցը, կրթության կոմիտեն, մանկական կոնսուլտացիան, որոնք պարտավոր են պաշտպանել երեխային, չնայած նրանց SOS ահազանգ է ուղարկվել, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը։ Սա անասելի դառն է։ Անհրաժեշտ է բոլոր ուժերն ուղղել երեխաների հանդեպ անարգանքն արմատախիլ անելուն՝ որպես գլխավոր գերակայություն ունենալով երեխայի կյանքի փրկությունը»,- վարչապետի խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը։

Վարչապետը կարգադրել է մեկ ամսվա ընթացքում անհապաղ ստուգում անցկացնել մանկական բոլոր կոնսուլտացիաներում, որպեսզի պարզվեն բոլոր դեպքերը, երբ կան ծնողների կողմից երեխաներին ծեծելու եւ անարգելու դեպքերի կասկածներ, ինչպես նաեւ մշակել երեխաների կյանքի պաշտպանությանը մասնակից բոլոր մարմինների փոխգործակցության համակարգ, որպեսզի ապահովվի ծնողների կողմից երեխաներին անարգելու մասին տեղեկատվության գաղտնիությունը եւ կատարելագործվի փոխգործակցությունը խնդրահարույց ծնողների հետ։

Հունվարի վերջին 10-ամյա Միա Կուրիհարան հայտնաբերվել է մեռած իր տան լոգարանում՝ հոր կողմից երկարատեւ ծեծից հետո։ Ինչպես պարզել է քննությունը, դպրոցական թերթիկում աղջիկը խոստովանել է, որ հայրն իրեն անընդհատ ծեծում է։ Հասարակությանը ցնցել էր այն նախադասությունը, որով ավարտվում էր տեղեկանքը. «Սենսեյ, դուք չէի՞ք կարողանա ինչ-որ բան անել»։ Երեխային պաշտպանելու փոխարեն խնամակալության մարմինները ծառայողական խախտում են կատարել եւ թերթիկը հանձնել են հորը։

Հունվարին դպրոցի խնամակալական մարմինը տեղեկություն է ստացել, որ Միան տարեսկզբից ոչ մի անգամ պարապմունքների չի եկել։ Ինչպես հետո պարզ է դարձել մոր խոսքերից, հայրը աղջկան ծեծում էր ամեն օր՝ ստիպելով կանգնել, չէր թողնում քնել, արթնացնում ու ծեծում էր, վրան սառը ջուր լցնում։ Աղջկա մարմնին ծեծի հետքեր են եղել, ինչի պատճառով հայրը չի թողել, որ աղջիկը դպրոց գնա, փողոց դուրս գա։ Դպրոցից ստացված տեղեկությունից երկու օր հետո Միան մահացել է հերթական սառը ջրի պատճառով։ Պաթոլոգաանատոմները պարզել են, որ մահվանից առաջ առնվազն երկու օր աղջիկը ոչինչ չի կերել։ Անցած տարի աղջկան արդեն ընդունել էին խնամակալության մարմինների խնամքի ներքո՝ լուրջ կասկածներով, որ տանը նա ենթարկվում է ծաղրուծանակի։ Հետո առանց որեւէ ծանրակշիռ հիմքերի՝ նրան տուն են ուղարկել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Ամենաշատ