ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայից զորքերը դուրս բերել ապրիլի վերջին, հայտնում է The Wall Street Jpournal պարբերականը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների գործող եւ նախկին պաշտոնատար անձանց:
Պարբերականը նշել է, որ Սիրիայից զորքերի դուրսբերումը նախատեսված է այդ ժամանակ, չնայած իշխանությունները ներկայումս չեն ներկայացրել Թուրքիայի զորքերի հարձակումներից իրենց քուրդ գործընկերների պաշտպանության ծրագիրը:
Պարբերականը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները հույս ունեն առաջիկա օրերին հարձակվել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերջին հենարանների վրա: