News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Առաջիկայում ԱԺ կներկայացնենք կառավարության նոր կառուցվածքի նախագիծը. այսօր գործնականում կամփոփենք նաեւ այդ թեման եւ դա նույնպես կներկայացնենք Ազգային ժողով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Կառավարության արտահերթ  նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մոտ ժամանակներս Ազգային ժողով կներկայացվի նաեւ Հարկային օրենսգիրքը. «Այն շատ կարեւոր նշանակություն ունի այս համատեքստում: Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եւս կան, որոնք ավելի վաղ կներկայացնենք, քան բուն Հարկային օրենսգիրքը»,-ասաց նա:

Կառավարության ծրագրի հաստատումից հետո Փաշինյանը խնդրեց դադարեցնել ուղիղ հեռարձակումը, քանի որ աշխատանքային կարգով քննարկելու հարց կա: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է կառավարության կառուցվածքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ