News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արեւելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարեւան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը մեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներով՝ խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար:

2017 թվականից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործընկերները համակարգված ձեւով՝ երկու փուլով, Դովեղում ստեղծվել են արտաքին լուսավորության էներգախնայող եւ ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Իրականացված ծրագրի արդյունքում, համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է  գյուղի գրեթե ամբողջ տարածքը:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ համայնքի բնակիչները:

«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլեւ առավել կարեւոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար, մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթեւացնելու եւ գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաեւ նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով եւ պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչեւ 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ