News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նմանատիպ ֆիլները միշտ արժանանում են տապալվելու, չնկարահանվելու ճակատագրի, եւ դրանց՝ էդ ֆիլմերի չնկարահանվելու հետ մեկտեղ միշտ նկարահանվում են կոմերցիոն, հեռուստատեսային ֆիլմեր, որ շատ են։ Այս մասին  փետրվարի 7–ին, նշեց դերասան Սոս Ջանիբեկյանը, որ եկել էր զորակցելու «Տատիկիս Վարսերը» ֆիլմի–նախագծի իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջով հացադուլը վերսկսած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին։ «Ես էստեղ եմ, որպեսզի նմանատիպ ֆիլմերը, որ փառատոնային ֆիլմեր են, որոնցից հնարավոր է, կինեմատոգրաֆիայի բարձր արժեք ներկայացնեն ամբողջ աշխարհին եւ ճանաչելի դարձնեն հայկական կինոն, չարժանանան նման ճակատագրի՝ եւ՛ ֆինանսավորեն, եւ՛ աջակցություն ունենան պետական մակարդակով՝ մշակույթի նախարարությունից եւ կինոկենտրոնից»,– ասաց նա։

Սոս Ջանիբեկյանի խոսքով՝ այս ֆիլմն ունի շատ հեշտ ճանապարհ ունի իրականանալու եւ չտապալվելու, քանի որ կան նաեւ ներդրողներ արտասահմանից։ «Ես, ինչքանով որ տեղյակ եմ, 2015–ին, ֆիլմը պետք է ֆինանսավորվեր եւ նկարահանվեր... էսօր մենք կանգնած ենք փաստի առաջ։ Ես շատ եմ ցավում եւ տխրում, որ նմանատիպ ֆիլմերը միշտ կանգնած են տապալման եզրին եւ զուգահեռ նկարահանվում են շատ, շատ, շատ, շատ կոմերցիոն, կասսվի, պոպկոռն ուտելու ֆիլմեր»,– ասաց նա։

Մշակույթի նախարարությանը, պետությանը եւ կինոկենտրոնին Ջանիբեկյանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերին, որպեսզի հենց այս պահին էլ չկորցնեն  գործընկերներին Գերմանիայից եւ Բուլղարիայից, որ «իրենց միջոցներն ու ֆինանսներն են ներդնում, որ հայկական այս կինոն իրականանա»։

Դերասանը նաեւ նշեց, որ մեր հարեւան երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, նկարում են բազմաթիվ փառատոնային ֆիլմեր, որ լինում են կինեմատոգրաֆիայի առումով բարձրարժեք եւ ճանաչելի են դարձնում նրանց մշակույթը, արվեստը, կինոն ամբողջ աշխարհին։ «Իսկ մենք դրա հնարավորությունը շատ–շատ քիչ ենք ունենում եւ դա շատ ցավալի է»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ