News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պահանջներն այնքան էլ տրամաբանական չեն. պահանջում են, որ տաքսիների համար արտոնյալ պայմաններ լինեն։ Այս մասին փետրվարի 7–ին, նշեց Կառավարության դիմում-բողոքների եւ նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանը՝ ընդունելով Կառավարության մոտ բողոքի ցույցի եկած տաքսիստների նամակն՝ ուղղված կառավարությանը։

Նա նշեց, որ տաքսիստները հանդիպում են պահանջում ոստիկանապետի, տրանսպորտի նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ ԱՊՊԱ բյուրոյի ներկայացուցիչների հետ։ «Կփորձենք աջակցել, որ հանդիպեն»,– նշեց նա՝ հիշեցնելով, որ դա կկազմակերպեն մեկ ամսվա ընթացքում՝ հնարավորինս շուտ։

«Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ, օրինակ, երկակի մոտեցում լինի ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար. եթե տաքսի ես, ունենաս արտոնյալ պայմաններ, իրավունք ունենա հոծ գիծ հատել, եւ այլն. իհարկե ընդունելի չէ»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ