News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը ներկայացված ծրագիրը բնութագրեց որպես նախաձեռնողական եւ ռիսկ վերցնելու ծրագիր:

Դիտարկմանը, թե կառավարության ծրագրում թվեր չկան, նախարարն արձագանքեց. «Թվեր քննարկվել են եւ թվեր առաջադրվել են, թե ինչ ձեւաչափով դրանք կհրապարակվեն կամ ոչ, այս պահին կդժվարանամ պատասխանել: Մեր ծրագիրը ես կբնութագրեի նախաձեռնողական, ռիսկ վերցնելու եւ իրականացնելու ծրագիր: Այս տեսլականներն ամբողջությամբ պարփակված են ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլեւ թեզեր ման գալ ու տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի ծրագիրը ՀՀ զարգացման հետ կապված»:

Հարցին, թե ինչի՞ վրա հիմնվելով կարող է պնդել, որ ծրագիրը հեղափոխական է, նախարարը նշեց, որ կոնկրետ իրենց մասով կառավարությունը բարձր տեխնոլոգիաները եւ ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ եւ ստեղծվում է առանձին գերատեսչություն. «Դուք դա առաջիկայում թվային տեսքով կտեսնեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ