News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսուհետ Ֆրանսիայի դպրոցական ծրագրում երեխաներին ուսուցանում են տարբերել կեղծ տեղեկատվությունը: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ի կազմակերպած մամլո շրջագայության շրջանակներում Հայաստանից ժամանած լրագրողներին պատմել է Մեդիա եւ տեղեկատվական կրթության կենտրոնի (CLEMI) տնօրեն Սերժ Բարբյեն:

Կենտրոնը հիմնադրվել է 35 տարի առաջ, այսինքն՝ դեռեւս այդ ժամանակ գոյություն ուներ գիտակցումը, որ երիտասարդ սերնդին անհրաժեշտ է սովորեցնել տարբերել ԶԼՄ-ներում կեղծ եւ ճշմարիտ հրապարակումները: Այդ խնդիրը հատուկ նշանակություն է ստացել «Շարլի Էբդո» խմբագրության վրա հարձակումից հետո: «Մեր աշխատանքի նպատակն է ձեւավորել դպրոցահասակների քննադատական մտածողությունը, չէ որ քննադատական մոտեցումը քաղաքացիական առողջ դիրքորոշման գրավականն է»,-նշել է կենտրոնի տնօրենը:  CLEMI-ում տարբեր առարկաներ դասավանդողներ են վերապատրաստվում, քանի որ ուսուցումը դպրոցական կոնկրետ առարկայի կողմից կազմակերպված չէ, այսինքն՝ «ապատեղեկատվության բացահայտման» տարրերը ներառված են տարբեր առարկաներում՝ քիմիայից մինչեւ ֆիզիկա:

Բացի այդ, ամեն տարի Ֆրանսիայի դպրոցներում անցկացվում է ԶԼՄ-ների եւ տեղեկատվության շաբաթը, որի շրջանակներում ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպում եւ զրուցում են դպրոցականների հետ: Քանի որ ծրագիրը պարտադիր է դարձել բոլորովին վերջերս, եւ կրթական բարեփոխումներն այդ ոլորտում շարունակվում են, ոչ բոլոր դպրոցականներն ունեին հնարավորություն մասնակցել դրանում: Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեխաների եւ դեռահասների ավելի քան 60 տոկոսը ձեռք է բերել Համացանցում նորությունների վերաբերյալ քննադատական մոտեցման հմտություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ