News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված Ուժերի զորախումբ ուղարկելու հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։

Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։

ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝

1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։

2. Ինչու է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։

3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։

Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականությունները։ Խաղաղություն Սիրիային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ