News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Դոմոդեդովոյում ուղեւորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել գետնավարման գոտու սառույցի պատճառով օդաչուի կողմից կառավարումը կորցնելու հետեւանքով: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի  Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Լարիսա Մարկովեցը:

«Նախնական տվյալներով փետրվարի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով 20:30-ին, Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում Տյումեն-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո կայանտեղի գետնավարելու ընթացքում սառույցի պատճառով ինքնաթիռի կառավարման կորուստ է տեղի ունեցել», - ասել է Մարկովեցը:

Չնայած անձնակազմի ձեռնարկած գործողություններին՝ ինքնաթիռը շարունակել է անկառավարելի ընթացքը եւ բախվել էլեկտրասյանը:

«Արդյունքում վնասվել են ինքնաթիռի աջ թեւի նախաթեւը եւ վերջնամասը», - ասել է վարչության ներկայացուցիչը:

Ինքնաթիռում 58 ուղեւոր է գտնվել, անձնակազմի 5 անդամ, այդ թվում երեք բորտուղեկցորդ, տուժածներ չկան: Փաստի առթիվ նախաքննչական ստուգում է սկսկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ