News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսական Ջոն Դինգելը մահացել է 92 տարեկանում, հայտնում է The New York Times-ը:

Նա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած կոնգրեսականն է: Առաջին անգամ ընտրվել է 1955 թվականին եւ Ներկայացուցիչների պալատում է ծառայել 59 տարի, իսկ 2015 թվականին թոշակի է անցել:

«Նա եղել է ԱՄՆ Կոնգրեսի առյուծը եւ սիրող որդի, հայր, ամուսին, պապիկ եւ ընկեր»,- ասել է նրա կնոջ՝ Դեբբի Դինգելի գրասենյակի ծառայողը:

Նշվում է, որ Դինգելը, որը Միչիգանից դեմոկրատ է, եղել է մեծ թվով առանցքային լիբերալ օրենքների շարժիչ ուժը, հատկապես առողջապահության ոլորտում: Նա առանցքային դերակատարում է ունեցել Medicare-ի ստեղծման գործում՝ կառավարության կողմից ֆինանսավորվող առողջապահական ծրագրեր տարեցների եւ հաշմանդամների համար, եւ առողջապահության ոլորտում համընդհանուր օրենսդրության, այդ թվում՝ 2010 թվականին Բարաք Օբամայի օրենքի առաջին կողմնակիցներից մեկն է եղել:

Դինգելը մահացել է Միչիգան նահանգի Դիրբոռնի իր տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ