News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսի մասնավոր հետաքննության խմբի քննիչները կարծում են, որ նրա մերկ լուսանկարները կարող էին «որսած» լինել ԱՄՆ «պետական կառույցները», ասել է The Washington Post-ի թղթակից Մանուել Ռոյգ-Ֆրանցիան MSNBC-ի եթերում,տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով MediaIte պարբերականին։

WP լրագրողը ամերիկյան հեռուստատեսության եթերում ճշտել է, որ «շատ է խոսել» Բեզոսի հետաքննչական խմբի ղեկավարի, անվտանգության գծով խորհրդական Գեւին դը Բեքերի հետ։ Ըստ լրագրողի՝ քննիչը չի հավատում, որ նրա մերկ լուսանկարները ցանցում հայտնվել են Բեզոսի հեռախոսը «կոտրելուց» հետո։ Բացի այդ, Բեզոսի քննիչները կարծում են, որ հրապարակումը National Enquirer պարբերականում կարող էր «քաղաքականապես մոտիվացված» լինել։

Բեզոսը մասնավոր հետաքննություն է վարում այն բանից հետո, երբ ցանցում հայտնվեց նրա գրագրությունը սիրուհու՝ Լորեն Սանչեսի հետ, որի հետ Amazon-ի ղեկավարը շփվում էր ամուսնացած լինելով։ Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ National Enquirer պարբերականի խմբագիրը մի քանի նամակ է գրել Ջեֆ Բեզոսին, որոնցում սպառնացել է հրապարակել նրա եւ Լորենի ինտիմ լուսանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ