News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Apple կորպորացիան  կպարգեւատրի 14-ամյա Գրանտ Թոմփսոնին, որն առաջինն է FaceTime հավելվածում սխալ գտել, որը թույլ է տալիս տեսնել կամ լսել բաժանորդին՝ մինչ նա կպատասխանի զանգին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Verge-ին։

Բացի այդ, ընկերությունում հայտնել են, որ Apple-ը կվճարի նաեւ Գրանտ Թոմփսոնի ուսման վարձը։ Պարգեւատրման կոնկրետ չափը չի նշվում։

Հունվարին տեղեկացվել էր, որ Apple սարքերից օգտվողները սխալ են հայտնաբերել FaceTime-ում, որը թույլ է տալիս տեսնել կամ լսել բաժանորդին մինչեւ նրա՝ զանգին պատասխանելը։ Այդ սխալը կապված էր խմբային տեսազանգերի գործառույթի հետ, որը ընկերությունը ներկայացրել էր 2018 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն բանից հետո, երբ Apple-ին հայտնի դարձավ խնդրի մասին, այն ժամանակավորապես անջատեց գործառույթը FaceTime-ում։

Ընկերությունը հայտարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել օգտատերերին, ովքեր առաջինն են տեղեկացրել սխալի մասին եւ ներողություն խնդրել բոլորից, որոնց առնչվել է անսարքությունը։ Փետրվարի 7-ին թողարկվել է թարմացված iOS 12 օպերացիոն համակարգը, որը վերացնում է սխալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ