News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ մեր ԵՄ գործընկերների եւ ԵՄ անդամ երկրների գործընկերներից։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Գիտեք, 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են, որոշ պետություններում արդեն փաստաթուղթը գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է: Մի խոսքով՝ ես այստեղ որեւէ քաղաքական նեգատիվ ազդակ չեմ տեսել եւ այդ մասին նաեւ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին էլ հայտարարեց, որ որեւէ քաղաքական խոչընդոտ չկա։ Մեծ հաշվով՝ ես չեմ էլ պատկերացնում, թե ինչու պետք է լիներ»,- այսօր նա՝ հավելելով, որ այս ամիս եվրոպացի գործընկերներից պետք է ստանան ճանապարհային քարտեզը եւ կսկսվի համաձայնագրի կիրարկումը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացին, Եղոյանը նշեց, որ այդ գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով. «Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդարանի սպասվող ընտրություններով, որոնք պետք է տեղի ունենան մայիսին: բացի այդ, այստեղ կա նաեւ քաղաքական օրակարգ, որոշակի ռեֆորմների իրականացման տեմպի մասին է խոսքը»:

Դիտարկմանը, որ նախորդ ՀՀ իշխանությունները հստակ թիվ էին նշում, որ մոտ 2 տարուց կլինի վիզաների ազատականացումը, Եղոյանը պատասխանեց. «Դե ես հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետեւ դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, որոնք ես այս պահին կանխատեսել չեմ կարող եւ ոչ ոք չի կարող: Ոչ ոք չի կարող ասել, թե Եվրախորհրդարանը ընտրվելուց հետո ինչ տեմպով կաշխատի, կամ մեզ մոտ բարեռփոխումների կիրարկումըինչ տեմպով կգնա՝ շատ արագ, թե գերարագ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ