News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տնտեսական աճի համար կառավարության ծրագրում նշված 5 տոկոսը բավական լավ, հավակնոտ ցուցանիշ է՝ չնայած, որ արժեքի տեսանկյունից, կարող էր և լինել ավելի բարձր։ Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ նման աճ նախատեսվում է անցումային ժամանակահատվածում, «երբ տնտեսությունը կառուցվածքո՛վ է փոխվում, առաջ են գալիս արդյունաբերության նոր ճյուղեր, որ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան տնտեսական կյանքում, և դրանք պետք է տեղի ունենան՝ ի հաշիվ արտահանման նոր շուկաներ գրավելու»։

Նշելով, որ աշխարհում միջինը 3.7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 5 տոկոսը վերաբերում է ծրագրային ժամանակահատվածում՝ «առնվազն՝ այսինքն, ոչ պակաս–գերազանցող և միջին հաշվով, կարող է լինել 1 տարի՝ 4.5, բայց 1 տարի՝ 6»։

Անդրադառնալով ավելինի հնարավորության մասին հարցին՝ նա նշեց. «Թե մեր ցանկությունները, թե ձեր ցանկություններն այն են, որ մենք ապահովենք այնպիսի պայմաններ, որ տնտեսական աճը լինի ավելի բարձր։ Բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք։ Հիմքը ներդրումներն են։ Եթե կառավորությանը հաջողվի, իսկ կառավարությունը կանի ամեն բան, որ դա տեղի ունենա, ծրագրային ժամանակահատվածի ավարտին կայունացնել ներդրումները՝ հիմնական միջոցներով ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23-25 տոկոս միջակայքում, ապա վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակահատվածներում մենք խոսելու ենք ավելի բարձր աճերի մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ