News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և նրանց ուղղակի աշխատանքի արդյունքում ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու ուղենիշներ, այդ ուղղությամբ շատ գործուն քայլեր են կատարվում և կատարվելու են:

Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը. «Բոլոր ընկերություններում և բոլոր կառավարություններում դուք կարող եք տեսնել կադրերի սոհունություն, որը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Մի տեղից պրոֆեսիոնալները գնում են մյուս տեղը, մյուս տեղից՝ այս մյուս տեղը, այսինքն, ամեն կադրի գնալով և գալով չեմ կարծում, որ կարելի է դատել քաղաքականության մասին»,-ասաց նա: 

Այն հարցին, թե հնարավո՞ր է կադրերը հեռանում են կառավարությունից, որովհետև տարաայնություններ են ունենում, նա պատասխանեց. «Խնդի՞ր եք տեսնում, որ մեկը մյուսի հետ կարող է տարաձայնություն ունենալ:Սիրելի ժողովուրդ, այս կառավարությունը մյուսից տարբերվում է նրանով, որ այստեղ կարող են լինել տարաձայնություններ և այո, այդ տարաձայնությունների արդյունքում մարդիկ կարող են գնալ, գալ, մնալ, աշխատել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ