News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը ստանձնեց մաքսատուրքերի հարցով պարտավորությունների շարք, որոնք նախորդ մաքսատուրքերի համեմատ ավելի բարձր էին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

«Քանի որ մեր մաքսատուրքերը բարձրացան, այս ընթացքում ԱՀԿ անդամներից 11-12 երկիր դիմեցին Հայաստանի Հանրապետությանը, որ այդ բարձրացված մաքսատուրքերի մասով վերաբանակցում իրականացվի։ Կարող է որոշակի ապրանքների մասով մաքսատուրքերի իջեցում լինի, որոնք որ որոշակի հետաքրքրություն կներկայացնեն, կամ որոշակի ապրանքների մասով, որոնք որ հետաքրքրություն են ներկայացնում, այդ երկրի հետ քվոտաներ կսահմանվեն, այդ քվետաների շրջանակներում նվազեցված մաքսատուրքերի սահմանում»,-ասաց նա:

Փոխնախարարը չցանկացավ ներկայացնել այդ ապրանքները՝ նշելով, որ դրանք հանձնաժողովին առանձին կներկայացնեն։ «Քանի որ գործընթացն իրականացվում է երկիր-երկիր գործընթացով, քանի որ մի երկիրը շատ հավանական է չիմանա ինչ է ուզում, դրա համար այդ մասին առանձին»։

Ալբերտ Բաբայանը նշեց, որ Հայաստանում մոտ 5-7 տարիների ընթացքում մոտ 900 անուն ապրանքի մաքսատուրքեր պետք է բարձրանային՝ աստիճանաբար հասնելով ԵՏՄ միասնական դրույքաչափերին. «2016-2017 թվականներից սկսած 2018 թվականին որոշակի ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացել են եւ 2019 թվականին դրանք շարունակվելու են։ Օրինակ, այս տարի 500 ապրանքների մասով ունենք մաքսատուրքերի բարձրացում։ Մաքսատուրքերը բարձրանալու են 1-4 տոկոսով՝ նայած ինչ ապրանքատեսակ»:

Նրա խոսքով, Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մասով, որոնք անցումային շրջանից հետո, նպատակահարմար է, որ մաքսատուրքերը իջնեն, իրենք առաջարկներ են ներկայացնելու ԵՏՄ։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ վերլուծություն կա արդյոք, մաքսատուրքերի արդյունքում առաջարկն ու պահանջարկն ի՞նչ փոփոխություններ են կրելու եւ սպառողն ի՞նչ վնաս է կրելու դրա հետեւանքով, Բաբայանը պատասխանեց․ «Օրինակ հավի միսը, որի մաքսատուրքը 4 տոկոսով բարձրանում է, մտահոգություն չունենք, որ կթանկանա, քանի որ ՀՀ-ն ինքնաբավ է այդ ապրանքատեսակի մասով։ Իսկ ներմուծվող բրինձը, որի մաքսատուրքը 3 տոկոսով թանկանալու է,  Վիետնամի Հանրապետության հետ ԵՏՄ-ն ազատ առեւտրի համաձայնագիր ունի եւ ունենք քվոտա այդ երկրից առանց մաքսատուրքերի այդ ապրանքատեսակի ներկրման մասին, քվետան ավելի բարձր է, քան ՀՀ-ի սպառումն է եղել նախորդ տարի։ Այսինքն եթե մաքսատուրքերը բարձրանում է, շուկաների կողմորոշումն է փոխվում։ Այսինքն սկսում ենք ներմուծել այն երկրներից, որոնց հետ ունենք ազատ առեւտրի համաձայնագրեր կամ ԵՏՄ-ից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ