News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության ծրագրում կարող է բովանդակային առումով շատ տարբերություններ չգտնեք։ Կգտնեք շեշտադրումների տարբերություններ. հարցերը տնտեսական զարգացման տեսանկյունից մեկ միասնականության մեջ են։ Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով նախորդ տարիների ծրագրերի հետ համեմատության մասին հարցին։

«Կարեւոր է, թե կառավարությունն ինչպիսի շեշտադրումներ է կատարում։ Ավելի կարեւոր է, թե կառավարությունն իրականում այդ հայտարարված ուղղություններով ինչպիսի քայլեր է կատարում։ Հավասար մրցակցությունը, շուկաներ մուտքի ազատությունը եւ գործելու ազատությունն, ընդհանրապես, ոչ միայն խոսքեր են, այլեւ՝ գործեր, մեր ներկա իրականությունն է։ Մենք չենք գտնում, որ բոլոր հարցերն արդեն լուծված են, եւ մնում է, հանգիստ ապրել, այլ գտնում ենք, որ այդ հայտարարությունները, որ արդեն արված են եղել, մեզ պարտավորեցնում են առաջիկայում բացատրել, պարզաբանել, հիմնավորել, որ դրանք նախապես հայտարարված նպատակներին ուղղված քայլեր են»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ արդեն բազմաթիվ խոստումներ իրականություն են դարձել. «Դրանք վերաբերում են մուտքի ազատությանը, մրցակցելու համար հավասար պայմաններ ապահովելուն... Աճը հետեւանք է դրան»,– ասաց նա։

Խաչատրյանը հավաստեց, որ պետությունն ապահովում է տնտեսական զարգացման համար նշված պայմանները, եւ քննադատելիս հարկ է փաստարկված բերել ապացույցներ, որ «ասված է մրցակցային պայմաններ կան», բայց փաստացի ինչ–որ դեպք է տեղի ունեցել։ Իսկ հիմա, ըստ նրա, մարդիկ կհասկանան, որ պայմանները կան եւ կօգտվեն դրանցից։

«Պետությունը պետք է ավելի որակյալ ներդրումներ կատարի ենթակառուցվածքներում՝ հաշվի առնելով հանրային հատվածում կամ պետական միջոցներով կատարվող ենթակառուցվածքներում առկա առաջնահերթությունները եւ դրանց որակը, իսկ մասնավոր հատվածն, այդ միջավայրում ավելի քիչ ծախսեր կրելով, պիտի ավելի շահութաբեր գործի եւ զարգանա»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ