News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում քաղաքային վարչության կին պաշտոնյան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են իր գործընկերոջ պարանոցը եւ դեմքը լպստելու եւ ոտնձգություններ կատարելու համար, հայտնում է  FoxNews-ը:

Էթիկայի պետական հանձնաժողովը հունվարին Նենսի Օքլիին տուգանել է 5000 դոլարով եւ հանրապետական նահանգապետ Ռոն դե Սանտիսին կոչ արել նրան հրապարակային նկատողություն անել ենթադրյալ գործողությունների համար: Կինը հերքում է մեղադրանքները:

Նախկին քաղաքային պաշտոնյան էթիկայի հանձնաժողով բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Օքլին երկու անգամ հրապարակային միջոցառմանը սեռական ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ՝ լպստելով դեմքը: Տղամարդը նշել է, որ Օքլին այն տղամարդկանց, որոնք իրեն դուր են գալիս,  լպստելու սովորություն ունի կամ մտածել է, որ իշխում է նրանց:

Օքլին հայտնել է, որ մտադիր է բողոքարկել հանձնաժողովի որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ