News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք կառավարության ծրագրի քննարկումների փուլում ենք, կունենանք ամբողջական քննարկում, մեր կարծիքը կասենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, այստեղ կա քաղաքական կամքի ցուցաբերման հարց, կան ընդհանուր խնդիրներ, մասնագիտական խնդիրներ. «Բաներ կան մեր մոտեցումներին համահունչ են, կան բաներ, որ մեր կարծիքները տարբեր են»:

Դիտարկմանը, որ կառավարության ծրագրում թվեր գրեթե չկան, Մելքումյանն արձագանքեց. «Թվեր էլ կան, թվեր էլ չկան: Մի քանի թիվ կա, օրինակ ՀՆԱ-ի 5 տոկոս աճ: Կա, որ արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2023 թվականին պետք է կազմի 43-45 տոկոս, հիմա 25 տոկոս է: Կա, որ դրված է հիմնական միջոցների կուտակման աստիճանը ՀՆԱ-ում պետք է լինի 25 տոկոս»:

Բացի այդ, ըստ նրա, ծրագրում նշված է, որ 2023 թվականին ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես չպետք է լինի, իսկ դա 30-35 հազար դրամից պակաս եկամուտ ունեցողներն են:

Հարցին, թե կառավարության ծրագրում հեղափոխության շունչ զգո՞ւմ է, Մելքումյանը պատասխանեց. «Նայած, թե հեղափոխությունը ով ոնց է պատկերացնում: Մենք պետք է գնանք մի ճանապարհով, որ տեմպերը Հայաստանում արագանան: Պետք է փորձենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ բիզնես անելը, ներդրումների անվտանգություն ապահովելը իրական դառնա: Եկեք մի փոքր համբերենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ